«Հարսանիք». Լիլուի երեկոյան կերպարը

18:11   1 հուլիսի, 2019

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին խորը լանջաբացվածքով սեւ տոպ է կրում եւ նույն գույնի տաբատ։ Կերպարն ամբողջացրել են բաց գույնի բարձրակրունկները, վառ շպարը, ինչպես նաեւ աքսեսուարները։ «Հարսանիք»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլուն ջերմ լուսանկար էր հրապարակել բալիկի սպասող դերասանուհի Մերի Մակարյանի հետ, որն արվել էր ԱՄՆ-ում կազմակերպված baby shower-ի ընթացքում։ Ապագա մայրիկը ծաղկավոր զգեստ էր կրում, իսկ Լիլուն նախապատվություն էր տվել սեւին։ «Մերիի baby shower-ը։ Աղջիկ է»,- հրապարակումը մեկնաբանել էր երգչուհին։



© NEWS.am STYLE