Աստղեր, որոնք փոխել են իմիջն ու տիկնիկի նմանվել

22:49   8 հուլիսի, 2019

Առավելագույնս վառ ու էպատաժային տեսք ունենալու համար աստղերը պատրաստ են ծայրահեղ քայլերի։ Եթե նրանց մի մասը բավարարվում է միայն դիմահարդարմամբ, ապա մյուսները դիմում են պլաստիկ վիրահատությունների, հաճախ չափն անցնում տարբեր միջամտությունների դիմելիս, ինչի արդյունքում դեմքը սկսում է նմանվել դիմակի։ Cosmo-ն ներկայացրել է աստղերի, որոնք չեն կարողացել գտնել ոսկե միջինը։

Շարլիզ Թերոն

Շարլիզ Թերոնը 43 տարեկան է եւ այնպիսի տեսք ունի, ինչպես չէր կարող անգամ երազել 30 տարեկանում։ Աչքերի հատվածում կնճիռներն անհետացել են, հարթվել անհարթությունները։ Ակնհայտորեն՝ ոչ առանց կոսմետոլոգի օգնության։ Եթե նախկինում նա կարողանում էր ժպտալ, հիմա դժվարությամբ ժպիտի նմանվող ինչ-որ բան է ստացվում։

Նիկոլ Քիդման

Դերասանուհին հայտնի բոտոքսի եւ ֆիլերների հանդեպ սիրով։ Համացանցում այդ թեմայով նույնիսկ մեմեր կան։ Նիկոլ Քիդմանն այժմ ժպտում է միայն աչքերով, ինչպես բոլորին սովորեցնում եր Թայրա Բենքսը։

Մելանյա Թրամփ

ԱՄՆ առաջին տիկինը երիտասարդ տարիքում շատ գեղեցիկ մոդել է եղել, սակայն որքան շատ է դիմել միջամտությունների ու վիրաբույժի, այնքան շատ է նմանվել Բարբի տիկնիկի խորոմանկ տարբերակի։

Էմիլի Բլանտ

Էմիլի Բլանտին շատերն են ճանաչում «Սատանան Prada է կրում» ֆիլմից, եւ այդ ժամանակ նա հրաշալի տեսք ուներ։ Այժմ արդեն նրա տեսքն ինչ-որ առումով տարօրինակ է։ Ժպիտը կարծես սառել է նրա դեմքին։

Եվա Լոնգորիա

Նախկինում Եվա Լոնգորիան շատ զգացմունքային էր եւ մշտապես ժպտում էր։ Այժմ դերասանուհին դա հազվադեպ է անում, եւ կասկածներ կան, որ պատճառը բոտոքսն ու ֆիլերներն են։

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը դիմահարդարմամբ տիկնիկի է նման. նա իդեալական մաշկ ունի, դեմքի օվալ, արտահայտիչ աչքեր եւ խոշոր շուրթեր։ Իհարկե, նա աշխատել է այդ ամենի վրա։ Ներկայացված աստղերի ցանկանում նա ամենաքիչ «քարացածն է»։

Լուսանկարները՝ Instagram, InStyle, Getty Images, Elle



© NEWS.am STYLE