Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը դստեր հետ

22:39   1 հուլիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է գեղեցկուհի դստեր՝ Արիանայի հետ։ Լուսինեն, որն այժմ սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, սեւ զգեստ է կրում եւ սպիտակ սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել են վզնոցն ու արեւային ակնոցը։ «Կիրակնօրյա տրամադրություն»,- լուսանկարը մեկնաբանել է Լուսինեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ «Մեկ ամիս էլ եւ…»,- ջերմ լուսանկարը մեկնաբանել էր գեղեցկուհին։ Ինչպես միշտ, նա ոճային կերպար էր ընտրել՝ սպիտակ զգեստ եւ սպորտային կոշիկներ, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE