Վառ ու ոճային. Օլյա Հակոբյանի շքեղ կերպարը

20:51   1 հուլիսի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ ու ոճային կերպարը։

Դերասանուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Դերասանուհին ոճային զգեստ է կրում, որը համադրել է սպիտակ ժակետի հետ։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները եւ վառ դիմահարդարումը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին զոլավոր կոմբինեզոն էր կրում, որը համադրել էր փոքրիկ պայուսակի եւ բարձրակրունկ կոշիկների հետ։ «Երեսունը նույնը քսանն է, միայն թե ավելի խնամված, ինքնուրույն ու ինքնավստահ»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել էր Օլյա Հակոբյանը։



© NEWS.am STYLE