Վեգասում հարսանիքից հետո Ջո Ջոնասը եւ Սոֆի Թերներն ամուսնացել են երկրորդ անգամ

16:49   1 հուլիսի, 2019

«Գահերի խաղը» սերիալի 23-ամյա աստղ Սոֆի Թերները եւ 29-ամյա հայտնի երգիչ Ջո Ջոնասը ամուսնական երկրորդ արարողությունն են անցկացրել։ Այն տեղի է ունեցել Ֆրանսիայի Լազուրե ափին՝ 18-րդ դարի Chateau de Tourreau ամրոցում։ Որպես դեկոր՝ օգտագործվել են սպիտակ ծաղիկներ ու մոմեր։

Դերասանուհին շքեղ տեսք ուներ. սպիտակ ժանեկավոր զգեստ երկար թեւքերով եւ սանրվածք, որը զարդարում էր քողը։ Փեսացուն դասական սեւ սմոքինգ էր կրում։ Հարսնաքույրը հարսնացուի կոլեգան էր «Գահերի խաղը» սերիալից՝ Արյա Սթարկի 22-ամյա դերակատար Մեյսի Ուիլյամսը։ Հարսանեկան արարողությանը ներկա են եղել նաեւ Քեւին Ջոնասը կնոջ՝ Դանիելի հետ, Պրիյանկա Չոպրան, Նիկ Ջոնասը, մոդել Էշլի Գրեմը ամուսնու՝ Ջասթին Էրվինի հետ։

Первый кадр со свадебной церемонии

Ավելի վաղ Պրովանսի Crillon հյուրանոցում տեղի է ունեցել նախահարսանեկան երեկույթը։ Ուրախալի իրադարձությունը նշելու համար Սոֆին Cushniе ապրանքանիշի մետաքսե զգեստ է կրել։ Կերպարն ամբողջացրել էին ամառային կոշիկներն ու սանրվածքը։

Հիշեցնենք՝ զույգի սիրավեպը սկսվել է 2016թ.-ի աշնանը։ Մեկ տարի անց Ջո Ջոնասը եւ Սոֆի Թերները հայտարարել են նշանադրության մասին։

Приянка ЧопраКевин Джонас с женой Даниэллой

Նրանց առաջին հարսանիքը տեղի է ունեցել մայիսի 1-ին Լաս Վեգաում Jonas Brothers խմբի՝ «Billboard Music Awards 2019» մրցանակաբաշխությանը ելույթից հետո։ Որպես ամուսնությունը գրանցող՝ հանդես էր եկել Էլվիս Փրեսլիի նմանակը։ Արարողությունը համեստ է անցել քիչ քանակով հյուրերի ներկայությամբ։

Լուսանկարները՝ Legion-media, Getty



© NEWS.am STYLE