Քանյե Ուեսթը ներդրում է արել նախկին աշխատակցուհու ապրանքանիշում, իսկ Քիմը քույրերի հետ գովազդում է այն

22:19   1 հուլիսի, 2019

Սփոյլեր։ Այս հրապարակումը կարդալուց հետո դուք Քանյե Ուեսթին ավելի շատ կսիրեք։

Ամբողջ աշխարհը նախանձնում է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին. կարծես նրան իդեալական ամուսին է բաժին ընկել։ Քանյե Ուեսթն աշխարհում ամենապահանջված դիզայներներից մեկն է, իսկ այժմ պարզվում է, որ նա նաեւ հրաշալի մարդ է։ Օրերս համացանցում տեղեկատվություն է հայտնվել, որ Ուեսթը հովանավորել է Yeezy-ի նախկին աշխատակցի՝ Մեյսի Սքլոսի ապրանքանիշը, իսկ այժմ Maisie Wilen կրում են Քարդաշյան-Ջեններ քույրերը։

Legion-media

Քիմին նկատել են այդ ապրանքանիշի զգեստով, իսկ Քենդալ Ջեններին՝ նեոնային կարճ վերնաշապիկ-զգեստով։

Ким Кардашьян

Մեյսին շնորհակալություն է հայտնում նրան Instagram-ում։ «Քանյե, ես անսահման շնորհակալ եմ քեզ եւ հպարտանում եմ, որ դու աջակցում ես ինձ։ Դու կանխատեսող ես, ոգեշնչող, եւ դու իրականություն ես դարձրել իմ բոլոր երազանքները»։

Картинки по запросу Maisie Wilen kendall

Ի դեպ, սա @maisie_wilen-ի Instagram-յան էջն է. պարտադիր բաժանորդագրվեք. շուտով ապրանքանիշը շատ հայտնի կդառնա։



© NEWS.am STYLE