Առաջին ալիքը կթարմացնի «Ձայնը» նախագծում քվեարկության մեխանիզմը. սկսվել է նոր եթերաշրջանի քասթինգը

20:17   1 հուլիսի, 2019

«Օստանկինո» հեռուստաստաաշտարակում սկսվել է «Ձայնը» նախագծի նոր եթերաշրջանի քասթինգը։ Հազար հավակնորդից, որոնք ձեւաթղթերը լրացրել են Առաջին ալիքի կայքում, ընդունող հանձնաժողովն ընտրել է 600 ամենավառ կատարողներին։ Նրանցից միայն 120-ը, որոնք կընտրվեն քասթինգի արդյունքում, կարող են մասնակցել նկարահանման առաջին ընթացքին՝ հայտնի «կույր լսումներին»։

Միաժամանակ ընթանում է «Ձայնը 60+» նախագծի երկրորդ եթերաշրջանի քասթինգը։ 250 մարդ պայքարում է՝ հայտնվելու համար այն 50 երջանիկների շարքում, որոնց թույլ կտան մասնակցել «կույր լսումերին»։ Քասթինգի ամենատարեց մասնակիցը 91 տարեկան է։

Похожее изображение

Հայտնի է դարձել, որ Առաջին ալիքն այժմ թարմացնում է քվեարկության համակարգերը։ Կատարելագործված մեխանիզմը պատրաստ կլինի մինչեւ երաժշտական շոուի նոր եթրեաշրջանների մեկնարկը։

Ավելի վաղ «Մանկական ձայնը» նախագծի հաղթող էր ճանաչվել Ալուսի դուստրը՝ Միկելա Աբրամովան։ Նրա օգտին քվեարկել էր հեռուստադիտողների 56,5 տոկոսը, սակայն ավելի ուշ Group-IB ընկերությունը ձայների արհեստական ավելացման փաստ էր հայտնաբերել։

Похожее изображение

Մայիսին 16-ին Առաջին ալիքը չեղարկել է քվեարկության արդյունքները։ Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը տեղի ունեցվածը խաբեություն էր անվանել՝ առանց նշելու՝ ով է կանգնած դրա ետեւում։ Մայիսի 24-ին կայացել է «Մանկական ձայն»-ի հատուկ թողարկումը, որի հաղթող են ճանչվել բոլոր ֆինալիստները։ Այս շոուին Միկելա Աբրամովան բացակայում էր։



© NEWS.am STYLE