Հնգօրյա ամառային դիետա

18:17   7 հուլիսի, 2019

Շատ դիետոլոգներ ու կանայք, որոնք փորձել են այս հնգօրյա դիետան, այն նիհարելու համար առավել օպտիմալ եւ պարզ տարբերակ են համարում։ Այս ամառային դիտեան մի շարք առավելություններ ունի, ներառյալ՝
կարճ ժամկետ, հավասարակշռված սննդակարգ, նիհարող մարդու համար «հարմարավետ» սնուցման ռեժիմ, կալորեականության նվազեցում եւ այլն։

Արդյունավետ դիետայի ճաշացանկը հետեւյալ տեսքն ունի.

Նախաճաշին՝ 100 կգ շիլա, 15 րոպե եռացված կանաչ թեյ, 150-200 գրամ ցանկացած մրգեր ու հատապտուղներ։ Անհրաժեշտ է հերթականությամբ օգտագործել բրինձ, վարսակաձավար եւ հնդկացորեն։
Ետճաշիկին կարելի է ուտել 250 գրամ ցանկացած տեսակի մրգեր։

Կեսօրին պետք է ուտել 150 գրամ բանջարեղենի ապուր, 200 գրամ բանջարեղենային ռագու կամ բանջարեղենի աղցան՝ բուսական յուղով, 100 գրամ սպիտակուցային սնունդ, մրգերով աղցան։
Ճաշին՝ 100 գրամ կաթնաշոռ՝ մրգերով ու հատապտուղներով, մեկ բաժակ մրգի հյութ։

Ընթրիքին 200 գրամ մրգերով աղցան՝ մեկ գդալ յոգուրտով, 100 գրամ թխվածքով եւ մեկ բաժակ կեֆիրով։
Եթե շատ եք ցանկանում ուտել, ապա քնելուց 3 ժամ առաջ կարելի է ուտել 100 գրամ սպիտակուցային սնունդ։

Աղբյուրը՝ violetnotes.com



© NEWS.am STYLE