Լյայսան Ուտյաշեւան բացահայտել է «խելահեղ» կազմվածքի գաղտնիքը

10:28   2 հուլիսի, 2019

Շատ երկրպագուներ նախանձով են նշում, որ մայրությունը չի անդրադարձել հայտնի հաղորդավարուհի, շոումեն Պավել Վոլյայի կնոջ՝ Լյայսան Ուտյաշեւայի կազմվածքի վրա։

Հետեւորդները կարծում են, որ կազմվածքն արագ վերադարձնել հնարավոր է եղել սպորտային անցյալի շնորհիվ։ Սակայն հեռուստահաղորդավարուին որոշել է հստակեցնել ամեն բան։ Իր միկրոբլոգում Լյայսան Ուտյաշեւան հոլովակ է հրապարակել, որում մանրամասն պատմել է իր կազմվածքի մասին։

«Ինչպես խնդրել էիք, պատասխանում եմ նիհարելուս եւ իմիջիս փոփոխության մասին հարցին... Մենք 21-րդ դարում ենք ապրում, ուր ցանկացած աղջիկ թեկուզ ամեն օր փոխվելու իրավունք ունի... Առանց առիթի ու ինչ-որ խնդիրների։ Եվ, այո, ճաշակն ընկեր չունի»,- հրապպարակումը մեկաբանել է նա։ Մարմնամարզիկի խոսքով՝ ստիպված է եղել ջանքեր գործադրել՝ ծննդաբերությունից հետո կազմվածքը վերականգնելու համար։ «Վերջապես հասել եմ իմ նորմալ քաշին, առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունեմ, կշռում են 49 կիլոգրամ, ինչպես նախքան առաջին երեխայի ծնունդը»,- հայտարարել է Լյայսան Ուտյաշեւան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ляйсан Утяшева (@liasanutiasheva)

Նա նշել է, որ քաղցր եւ ալյուրից պատրաստված մթերք չի օգտոգործում եւ նույիսկ միրգ փորձում է օգտագործել օրվա միայն առաջին կեսին։ Բացի այդ՝ Լյայսան Ուտյաշեւան սննադակարգ է ավելացրել կոպիտ բրնձ եւ հնդկաձավարի։ «Ես առողջ եմ ու երջանիկ»,- եզրափակել է Պավել Վոլյայի կինը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լյայսան Ուտյաշեւան շիկահեր էր դարձել։ Երկրպագուները երկու ճամբարի էին բաժանվել. նրանց մի մասին աստղի նոր կերպարը դուր էր եկել, մյուսները քննադատել էին այդ ռադիկալ փոփոխությունը։



© NEWS.am STYLE