Դիմակ՝ վնասված մազերի համար

19:18   7 հուլիսի, 2019

Ցանկացած յուղ՝ բուսական, ձիթապտղի, երիժնակի կամ չիչխանի, կարելի է փոխարինել մայու յուղով. ազդեցությունն ավելի մեծ ու օգտակար կլինի։ Մայու յուղը կարելի է կիրառել նաեւ վնասված մազերի համար դիմակներ պատրաստելիս։ Այն մեծ քանակությամբ վիտամին Е է պարունակում, որն անհրաժեշտ է եւ մեր օրգանիզմի, եւ վարսերի համար։

Այսպիսով, ներկայացնում ենք մայրու յուղով պատրաստվող դիմակ՝ վնասված մազերը եւ դրանց առողջ տեսք վերականգնելու համար։

Ձեզ անհրաժեշտ են 1թեյի գդալ մայրու ծառի ընկույզի յուղ եւ կռատուկի յուղ, 2 թեյի գդալ կիտրոնի հյութ եւ մեկ ձվի դեղնուց։

Փոքրիկ տարայի մեջ հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները եւ ստացված զանգվածը մերսող շարժումներով քսել գլխամաշկին եւ տարածել ամբողջ մազերի երկայնքով։ Այս գործողությունից հետո գլուխը պետք է ծածկել տոպրակով եւ սրբիչով կամ տաք գլխարկ դնել։ 2 ժամ անց գլուխը պետք է լվանալ ջրով, իսկ վերջում նաեւ ձվի դեղնուցով։

Այս դիմակը կարելի է կիրառել ամեն օր։

 

Աղբյուրը՝ kladovaia-krasoti.ru



© NEWS.am STYLE