Արքայազն Հարրին Մեգան Մարքլին սրտառուչ նվեր է մատուցել

11:12   2 հուլիսի, 2019

Արքայազն Հարրին Մեգան Մարքլի հետ ամուսնության հոբելյանի առիթով որոշել է կնոջը սրտառուչ նվեր մատուցել յուրօրինակ իմաստով, հայտնում է Harper’s Bazaar-ը։

Ոսկե մատանին զարդարված է երեք թանկարժեք քարերով, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է Սասեքսի դքսի ընտանիքի անդամների ծննդյան ամիսը. խրիզոլիտն ի պատիվ Մեգան Մարքլի է, որը ծնվել է օգոստոսին, զմրուխտը՝ նրան որդու՝ Արչիի պատվին (մայիս) եւ սապֆիրը՝ արքայազն Հարրիի պատվին (սեպտեմբեր)։

image

Մատանին պատրաստել է ոսկերչական իրերի ամերիկացի դիզայեր Լորեյն Շվարցը։

Հունիսին բրիտանական թագավորական ընտանիքի երկրպագուները նկատել էին, որ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի նշանադրության մատանին փոխվել է. եզրակն ավելի բարակ էր դարձել, մատանու վրա թանկարժեք քարեր էին հայտնվել։ Լրագրողները ենթադրում են, որ դա արվել է՝ մատանու չափսը մեծացնելու համար, քանի որ հղիության ընթացքում նրա մատներն ուռչում էին։

image



© NEWS.am STYLE