Թոփ 5 ամառային իդեալական տաբատներ․ ինչի հետ կարելի է դրանք համադրել

13:13   6 հուլիսի, 2019

Ամառը թեթեւ զգեստների եւ եթերային սարաֆանների ժամանակ է։ Իսկ ի՞նչ անեն այն կանայք ու աղջիկները, որոնք նախընտրում են հարմարավետություն եւ ֆունկցիոնալ տաբատներ։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է այս ամռանը շատ ակտուալ 5 իդեալական տաբատները։

Լիոնե ճերմակ տաբատներ

Սպիտակ լիոնե տաբատներն այս սեզոնի «մասթհեւներն» են։ Դրանք պետք է ունենա ոճային ու նորաձեւ յուրաքանչյուր աղջիկ ու կին։ Այս ամառ կարելի է ընտրել ինչպես լայնեզր, այնպես էլ նեղ եզրերով մոդելներ։ Ցանկալի է խուսափել մարմինը չափից շատ ընդգրկող մոդելներից։

Նման տաբատների հետ հիանալի համադրվում են գործած պայուսակները, վառ վզկապները, վարսերի համար նախատեսված թաշկինակները եւ ծովային թեմատիկայով աքսեսուարները։

Կարգո տաբատներ

Կարգո տաբատներն այն ամառվա ֆենոմենն են համարվում։ Այն կարող եք համադրել ինչպես մեծ գրպաններով, այնպես էլ սպորտային ոճի վերնաշապիկների հետ։ Եթե ցանկանում եք ստեղծել հետաքրքիր ու կանացի համադրություն, ապա ընտրեք տոպեր եւ եթերային բլուզներ։ Նման կերպարը կարելի է ամբողջացնել բարձրակրունկներով։

Հարթ կտորից տաբատներ

Այս կտորները կրկին վերադառնում են նորաձեւություն։ Այժմ ակտուալ են ատլասե եւ մետաքսե կտորները։ Սրանք մինիմալիստական ոճում կլինեն ամառային տաբատների ցանկալի մոդելները։

Ծաղկավոր պրինտով տաբատներ

Վառ ծաղկավոր պրինտով տաբատները այս սեզոնի եւս մեկ թրենդ են համարվում։

Շիֆոնե տաբատներ

«Ժամադրության համար տաբատներ»․ հենց այսպես կարելի է նկարագրել շիֆոնե տաբատների նուրբ երանգները։ Սակայն նման մոդելները կարելի է դարձնել նաեւ ամենօրյա՝ համադրելով հարմարավետ, ցածր կրունկներով կոշիկների, վերնաշապիկների հետ։

Աղբյուրը՝ Howmade



© NEWS.am STYLE