«Ձայնագրություն». Սիլվա Հակոբյանի լուսանկարը

14:49   2 հուլիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է նոր լուսանկարով ու ցույց տվել իր մեղմ կերպարը։

Երգչուհին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, լուսանկարը տեղադրել է Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Սիլվա Հակոբյանը կապույտ հագուստ է կրում եւ մեղմ շպարով է։ «Ձայնագրություն»,- հրապարակումը մեկնաբանել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Սիլվա Հակոբյանը սեւ բլուզ էր կրում եւ մեղմ դիմահարդարմամբ էր։ Երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել։ «Շատ բարի ու գեղեցիկ»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE