«Կյանքը ողբերգություն է, երբ նրան նայում եք խոշոր պլանով եւ կատակերգություն, երբ...». Դիանա Գրիգորյանի լուսանկարը

16:47   2 հուլիսի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Դիանան լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Դիանան կանաչ բլուզ է կրում, որը բաց է ուսի հատվածում եւ սեւ տաբատ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ «Կյանքը ողբերգություն է, երբ նրան նայում եք խոշոր պլանով եւ կատակերգություն, երբ հեռվից եք նայում...»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ նա ներկայացել էր առանց շպարի։ Հրապարակված լուսանկարում Դիանան զոլավոր շապիկ էր կրում։ «Առանց շպարի կյանքն ավելի գունեղ է»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE