Սպիտակ վերնաշապիկ եւ մոխրագույն տաբատ. Լետիցիա թագուհին՝ գործնական հանդիպմանը

17:49   2 հուլիսի, 2019

Իսպանիայի Լետիցիա թագուհին շարունակում է ցուցադրել ոճային կերպարները։

Թագուհին մասնակցել է քաղցկեղի դեմ պայքարի իսպանական ասոցիացիայի հանդիպմանը։ Գործնական միջոցառան համար թագավորի 46-ամյա կինը դասական կերպար էր ընտրել՝ սպիտակ բլուզ, Hugo Boss ապրանքանիշի մոխրագույն տաբատ, բեժ գույնի պայուսակ եւ իսպանական Magrit ապրանքանիշի բարձրակրունկ կոշիկներ։

Պարզ սանրվածքն ու մինիմալիստական զարդերն ամբողջացրել են կերպարը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE