Սոֆյա Պողոսյանի հմայիչ կերպարն ու հետաքրքիր մեջբերումը

18:43   2 հուլիսի, 2019

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ ու հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրիտով հագուստ է կրում եւ վառ դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Մտածիր՝ որքան դժվար է փոխել ինքդ քեզ եւ կհասկանաս՝ որքան չնչին են մյուսներին փոխելու քո հնարավորությունները։ Վոլտեր»,- մեկնաբանություններում մեջբերել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր սիրելիի՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Սոֆյան սպիտակ բլուզ էր կրում եւ գեղեցիկ աքսեսուարներ է ընտրել՝ խոշոր ականջօղեր ու վզնոցներ։ «Ետնաբեմում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE