Իրինա Շեյքը եւ Ջիջի Հադիդը՝ Moschino-ի նոր գովազդային արշավում

15:41   2 հուլիսի, 2019

Moschino-ի ստեղծագործական տնօրեն Ջերեմի Սքոթ ապրանքանիշի երկրպագուներին ուրախացրել է Իրինա Շեյքի, Ջիջի Հադիդի եւ Ջոան Սմոլսի մասնակցությամբ գովազդային նոր արշավի թիզերով։

Լուսանկարիչ Սթիվեն Մայզելի հետ նա հոլովակ է նկարահանել «Դինաստիա» սերիալի ոճում, ուր գլխավոր դերակատարներն են մոդելները։ Նրանք 1980-ականների սերիալի հերոսուհիների կերպարում ներկայացել են առաջին կադրերում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Moschino (@moschino)

«Շուտով՝ մեր էկրաններին»,- սոցիալական ցանցում գրել է Ջիջի Հադիդը՝ հրապարակելով տեսանյութը։

Moschino-ի՝ 2019/2020 աշուն-ձմեռ սեզոնի հավաքածուն լավ ծանոթ է ե՛ւ Շեյքին, ե՛ւ Սմոլսին։ Երկու մոդելներն են այն ներկայացրել են պոդիումում փետրվարին՝ Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում։



© NEWS.am STYLE