Դասական ու գրավիչ. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

19:43   2 հուլիսի, 2019

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին դասական կերպարում է. նա կանաչ զգեստ է կրում, որը համադրել է նուրբ աքսեսուարների հետ։ Կերպարն ամբողջացնում է արտահայտիչ շպարը, որն ընդգծում է երիտասարդ դերասանուհու գեղեցկությունը։ Մարիամը լուսանկարը չի մեկնաբանել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են շռայլել նրան։ «Նուրբ, գրավիչ գեղեցկուհի»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարիամը սեւ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել էին արտահայտիչ դիմահարդարումը եւ խոշոր աքսեսուարները։ «Game of thrones դիտողի առավոտը սկսվում է 17։00-ից»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Լուսանկարը՝ @hayk_starslife



© NEWS.am STYLE