«Ամեն ինչ փոխվում է...». բալիկի սպասող Լուսինե Թովմասյանի լուսանկարը

21:47   2 հուլիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված կադրերն արվել են հանգսի ընթացքում։ Լուսինեն, որն այժմ բալիկի է սպասում, մեկնաբանություններում խոսել է փոփոխությունների մասին։ «Ամեն ինչ փոխվում է։ էլ ինչ ժամերով պառկել արեւի տակ` սեւանելու: Հիմա միայն 50 spf ու միայն ծածկի տակ: Այս ամառն էլ այսպես...»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր գեղեցկուհի դստեր՝ Արիանայի հետ։ Լուսինեն սեւ զգեստ էր կրում եւ սպիտակ սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել էին վզնոցն ու արեւային ակնոցը։ «Կիրակնօրյա տրամադրություն»,- լուսանկարը մեկնաբանել էր Լուսինեն։

Գլխավոր լուսանկարը՝ @pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE