Ինչու է Նիկոլ Քիդմանը հրաժարվել «գեղեցկության ներարկումներից»

10:11   3 հուլիսի, 2019

Նիկոլ Քիդմանը հայտարարել է, որ այլեւս մտադիր չէ դիմել պլաստիկ վիրաբույժների ծառայություններին. հոլիվուդյան 52-ամյա դերասանուհին վստահեցնում է, որ իր արտաքինը ճիշտ խնամքի արդյունք է։

Քիդմանն այժմ Իտալիայում է՝ Taormina Film Fest փառատոնին։ Դերասանուհին հրավիրված է որպես հատուկ հյուր. երեկ նրան մրցանակ են հանձնել կինեմատոգրաֆիայում ավանդի համար։ Հոլիվուդյան գեղեցկուհին բեմ է բարձրացել էլեգանտ սպիտակ զգեստով։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է սեւ բարձրակրունկներով։

Հանրության ուշադրությունը գրավել է ոչ միայն նրա նրբաճաշակ կերպարը, այլեւ արտաքինը։ Կանխագուշակելով լրագրողների հարցերը՝ 2003թ.-ին «Ժամեր» ֆիլմում Վիրջինիա Վուլֆի կերպարը մարմնավորելու համար  «Օսկար»-ի դափնեկիր դարձած դերասանուհին ընդգծել է, որ վաղուց չի օգտվում պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nicole Kidman (@nicolekidman)

«Տարբեր ժամանակներում ես շատ բաներ եմ փորձել, բացի սպորտից ու վիտամիններից։ Պետք է ասեմ, որ վերջին երկու փաստերը քիչ բանի վրա են ազում։ Նախկինում ես բոտոքսի եմ դիմել, սակայն ինձ դուր չի եկել՝ ինչ տեսք ուներ իմ դեմքը։ Այդ պատճառով ես հրաժարվել եմ այդ դեղամիջոցից եւ կրկին կարող եմ շարժել ճակատս»,- դերասանուհու խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։

Նիկոլը հայտնել է, որ դադարել է ծխել ու սկսել է ճիշտ սնվել։ «Անկեղծ ասած՝ հիմա ես բացարձակապես բնական եմ։ Եվ իմ մաշկն այսքան լավ տեսք ունի, քանի որ ես ուշադիր եմ իմ նկատմամբ. արեւի ճառագայթների տակ չեմ հայտնվում առանց պաշտպանող կրեմի, չեմ ծխում, ճիշտ եմ ծմվում։ Այո՛, ես շատ եմ հպարտանում արդյունքով»,- հայտարարել է Քիդմանը։ Դերասանուհին մի քանի անգամ անկեղծորեն պատմել է արտաքին փոփոխությունների մասին։ 2007թ.-ին նրա շուրթերը նկատելիրեն մեծացել էին. «Օսկար»-ի արժանացած դերասանուհին սկսել էր գիալուրոնային թթվով ներկարկումներ անել։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE