Բարձր գոտկատեղով տաբատ եւ տոպ․ Արփի Գաբրիելյանի ամառային կերպարը

23:32   2 հուլիսի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, միկրոբլոգի իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում, որոնցում կիսվում է իր ուղեւորությունների մասին:

Արփի Գաբրիելյանն իր Instagram-ում կրկին անգամ հմայիչ լուսանկար է հրապարակել: Դերասանուհին մեղմ դիմահարդարմամբ է, կրում է ճերմակ տոպ, բարձր գոտկատեղով տաբատ։ կադրում Արփին պատուհանից դուրս է նայում։ Հրապարակմանը կից  Արփի Գաբրիելյանը մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Գերմանիայում։ Նա սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին արտահայտիչ դիմահարդարումը եւ արեւային ակնոցը։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում Արփին օգտագործել էր «Գերմանիա» հեշթեգը։



© NEWS.am STYLE