Եվա Բաղդասարյանի գրավիչ լուսանկարը՝ Սեւանից

12:48   3 հուլիսի, 2019

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝  ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Դերասանուհին նոր լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Եվան զոլավոր կոմբինեզոն է կրում, որը ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Կադրն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին՝ Սեւանում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ տոպ էր կրում եւ կարճ, ջինսե տաբատ։ Դերասանուհին արտահայտիչ շպար է ընտրել, սակայն լուսանկարը չի մեկնաբանել։ Փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ են գրել։



© NEWS.am STYLE