«Ական» Youtube-ում. Ջասթին Թիմբերլեյքի նոր հոլովակը՝ մերկ աղջիկներով (ֆոտո)

11:36   5 հուլիսի, 2013

Ջասթին Թիմբերլեյքը ներկայացրել է իր վերջին՝ The 20/20 Experience ալբոմի Tunnel Vision երգի հոլովակը: 7 րոպե տեւողությամբ տեսահոլովակը հագեցած է մերկ աղջիկներով եւ համացանցում դիտումների ռեկորդներ է սահմանում: Հոլովակը կարելի է դիտել միայն տարիքային տվյալները ներբեռնելուց հետո:

Justin Timberlake

Ջասթինից բացի, հոլովակում հանդես է գալիս նաեւ Թիմբալենդը, ով նույնպես մասնակցել է երգի ձայնագրությանը:

Սակայն հոլովակում գլխավոր դերն ամենեւին էլ կատարողներինը չէ, այլ մերկ աղջիկներինը: Բայց եթե հիշենք տեսանյութերի սյուժեները, որոնցով Թիմբերլեյքն եւ Թիմբալենդը սկսել են համագործակցությունը, օրինակ՝ Cry Me a River-ը, Tunnel Vision-ն ավելի շատ «գեղարվեստական մերկություն է»:

Հիշեցնենք, որ Թիմբերլեյքի The 20/20 Experience ալբոմը պաշտոնապես թողարկվել է մարտի 18-ին եւ առաջին իսկ շաբաթվա ընթացքում կարողացել է վաճառքի ռեկորդ սահմանել:

Nude model in Justin Timberlake's Tunnel Visionvideo

Սեպտեմբերի 27-ից համաշխարհային էկրան է դուրս գալու Բրեդ Ֆուրմանի «Runner, Runner» ֆիլմը, որտեղ Ջասթինը հանդես է գալիս Բեն Աֆլեքի հետ:



© NEWS.am STYLE