«Ագահ շորթող». Գվինեթ Փելթրոուն վելնես գագաթնաժողով է կազմակերպել եւ հայտնվել սկանդալի կենտրոնում

16:07   3 հուլիսի, 2019

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն լրջորն հիասթափեցրել է իր երկրպագուներին ու հետեւորդներին։ Նրա Goop ամսագիրը գագաթնաժողով է կազմակերպել, որը ներառում էր հանգիստ Kimpton Fitzroy London հյուրանոցում, տարբեր պարապմունքներ եւ հանդիպում դերասանուհու ու նրա ընկերներ հետ։ Միջոցառմանը մասնակցության արժեքը կազմում էր 5700 դոլար, որոնցից 1300-ը նշվում է որպես կացության ծախս։ Գագաթնաժողովի լուսանկարները հրապարակվել են Goop-ի կայքում եւ տեղեկատվական պորտալներում, դրանք բառական վառ են ու կենսուրախ։ Սակայն այսօր արդեն հանդիպման մասնակիցները Page Six-ի հետ կիսվել են Գվինեթի հետ անցկացրած ժամանակի իրական հույզերով։ Մասնավորապես, նրա հետ շփվել գրեթե չի հաջողվել։

«Գվինեթն իրեն վելնեսի թագուհու նման էր պահում, սակայն իրականում հավակնոտ, ժլատ շորթող է։ Նա թիկանապահների ամբոխ ուներ, իսկ մեզ հետ շատ քիչ ժամանակ է անկացրել եւ կատարել է խոստացվածի նվազագույնը։ Շփվել է Թվիգիի եւ Պենելոպա Քրուզի հետ, մի քանի լուսանկար արել, ապա արագ հեռացել։ Ես Գվինեթեի մեծ երկրպագուն էի, իսկ այժմ լրջորեն հիասթափված եմ նրանից»,- Page Six-ը մեջբերում է մասնակիցներից մեկի խոսքերը։

Կանանց զայրացրել է նաեւ կազմակերպչական մազը։ Պարզվել է, որ գագաթնաժողովի օրերին հյուրանոցների համարների արժեքը կազմել է ընդամենը 250 դոլար, իսկ նրանց վերցրել են 1300։ Շատերը սա խարդախություն ու շորթում են անվանում։ Goop-ի ներկայացուցիչները հայտարերել են, որ արժեքը մեծացել է լրացուցիչ ծառայությունների պատճառով։ Պատասխանը միայն սրել է մասնակիցների բացասական վերաբերմունքը։ «Goop-ում շորթողներ են»։,- զայրացած են երկրպագուները։

Լուսանկարները՝ James White/Variety, Reuters/Jonathan Alcorn



© NEWS.am STYLE