«Սաղմոսավանք». հմայիչ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարները

17:43   3 հուլիսի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կրկին ներկայացել է հետաքրքիր ոճով։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-յան էջում, որոնք արվել են Սաղմոսավանքում։

Արփինե Հովհաննիսյանը դասական կերպարում է. նա միջին երկարության գեղեցիկ զգեստ է կրում, որը համադրել է վարդագույն բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել են վառ շպարը, խոշոր ականջօղերն ու ժամացույցը։ «Սաղմոսավանք»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը հետաքրքիր նախշերով զգեստ էր ընտրել, որը համադրել էր սեւ բարձրակրունկ կոշիկների եւ աքսեսուարների հետ՝ խոշոր ականջօղեր, վզնոց եւ ժամացույց։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի, Instagram



© NEWS.am STYLE