«Սերն է պատասխանը».  Էվա Խաչատրյանի վառ լուսանկարը

20:46   3 հուլիսի, 2019

Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել իր ցառ կերպարը։

Հմայիչ դերասանուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Էվան սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է գեղեցիկ ժամացույցի հետ։ Նա վառ շրթներկ է ընտրել, իսկ մեկնաբանություններում օգտագործել «սերն է պատասխանը» հեշթեգը։

Օրերս դերասանուհին լուսանկար էր հրապարակել մարզասրահից։ Նա սպիտակ մարզական շապիկ էր կրում եւ սեւ տաբատ, ինչպես նաեւ սպորտային կոշիկներ։ Հմայիչ Էվան գրեթե դիմահարդարված չէր։

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy



© NEWS.am STYLE