Երկրպագուներին շոկի է ենթարկել Շերոն Սթոունի արտաքինը (ֆոտո)

14:11   4 հուլիսի, 2019

Օրերս Շերոն Սթոունին լուսանկարել էին օպտիկայի խանութում, ուր նա ակնոց էր ընտրում։ Լուսանկարները, որոնք հրապարակվել են Page Six Style-ում, արագորեն տարածվել են համացանցում, եւ շատերին տխրեցրել ու վախեցրել է 61-ամյա դերասանուհու տեսքը։ Կապտուկներ աչքրի տակ, արտահայտված այտոսկրեր, քիթ-շրթունքային խորը ծալքեր... Տեղեկություններ են տարածվել, թե Շերոնը լուրջ խնդիրներ ունի։  

Նշենք, որ բոլորովին վերջերս ֆոտոշարքերից մեկի ընթացքում Սթոունը պարել էր առանց շրջազգեստի։ Ի դեպ, նրա պլաստիկային կարող է նախանձել ցանկացած աղջիկ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sharon Stone (@sharonstone)

Ավելի վաղ նախկին մոդելը խոստովանել է, որ սարսափում է ծերությունից։ «Ինձ թվում է՝ երջանկության բանալին ինքդ քեզ ընդունել կարողանալն է։ Երբ արդեն 50 տարեկան ես, ստիպված ես անել դա։ Ինչպե՞ս է այլ կերպ հնարավոր։ Կարծում եմ՝ երբ քեզ սկսում են դուր գալ մյուսները, ինքդ էլ սկսում ես քեզ դուր գալ։ Եվ, իհարկե, հարկավոր է ընկերություն անել նրանց հետ, ովքեր խմբագրում եւ մաքրում են քո լուսանկարները»,- ասել է դերասանուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sharon Stone (@sharonstone)

Հիշեցնենք՝ մի քանի ամիս առաջ աստղը լուսանկարվել է Vogue-ի համար, որի ընթացքում մերկացրել է կուրծքը...

Աղբյուրը՝ Page Six Style, Dni, Elle France



© NEWS.am STYLE