Անահիտ Կիրակոսյանը ցույց է տվել՝ ինչպիսին էր մանուկ հասակում

10:39   4 հուլիսի, 2019

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը որոշել է երկրպագուներին ցույց տալ՝ ինչպիսին է եղել տարիներ առաջ։

Դերասանուհին Instagram-յան էջում արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է մանկության տարիներին։ «Ես մանուկ հասակում»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել դերասանուհուն՝ նշելով, որ նրա երեխաները նման են իրեն։

Օրեր առաջ  հրապարակված լուսանկարում Անահիտ Կիրակոսյանը մարմնագույն հագուստ էր կրում, որը համադրել էր գեղեցիկ վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել էին շքեղ սանրվածքը եւ վառ դիմահարդարումը։ «Գեղեցկուհի», «Հոյակապ տեսք ունես»,- մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE