Շքեղ ու գրավիչ. Անահիտ Սիմոնյանի լուսանկարը

11:23   4 հուլիսի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Հմայիչ երգչուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Անահիտ Սիմոնյանը սեւ զգեստ է կրում, որը բացվածք ունի ոտքի հատվածում։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները։ Անահիտ Սիմոնյանը նշել է, որ կրում է իր ապրանքանիշի հագուստը։

Օրեր առաջ հրապարկված լուսանկարում նա վառ շպարով էր. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Երիտասարդ մայրիկը գեղեցիկ աքսեսուարներ էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Բարի առավոտ»։



© NEWS.am STYLE