Ռիտա Օրան՝ Nedo by Nedret Taciroglu-ի գունագեղ ու տպավորիչ բացվածքով զգեստով

12:44   4 հուլիսի, 2019

Ռիտա Օրան Thomas Sabo ապրանքանիշի նոր դեսպանն է՝ ոսկերչական իրերի եւ ժամացույցների գերմանական արտադրող։ Երգչուհին Բեռլինում միջոցառման է մասնակցել, որը նվիրված էր ապրանքանիշի հավաքածուին։

Երեկոյի համար աստղն ընտրել է Nedo by Nedret Taciroglu-ի զգեստը, որն առնձնանանում էր գունագեղությամբ եւ տպավորիչ բացվածքով։ Վառ դիմահարդարումն ու բարձրակրունկ կոշիկներն իդեալականորեն ամբողջացրել էին կերպարը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Instagram



© NEWS.am STYLE