«Գեղեցկուհի, ճիշտ մայրիկի նման». Լուսինե Թովմասյանը հրապարակել է դստեր լուսանկարը

16:43   4 հուլիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարներով։

Instagram-յան էջում բալիկի սպասող Լուսինեն տեղադրել է գեղեցկուհի դստեր՝ Արիանայի լուսանկարները։ Մեկնաբանություններում Լուսինեն հայտնել է, որ դուստրն այնքան էլ չի սիրում լուսանկարվել, սակայն այս անգամ նա է խնդրել լուսանկարել իրեն։ «Դե արի ու մի գժվի։ Իրականում Արիանան այդքան էլ շատ չի սիրում նկարվել, բայց այս անգամ նա խնդրեց»,- գրել է նա։ Հետեւորդները հաճոյախոսություններ են շռայլել, իսկ նրանցից մեկը գրել է. «Գեղեցկուհի, ճիշտ մայրիկի նման»։

Ավելի վաղ Լուսինե Թովմասյանը կիսվել էր հանգստի ընթացքում արված լուսանկարով ու խոսել փոփոխությունների մասին։ «Ամեն ինչ փոխվում է։ էլ ինչ ժամերով պառկել արեւի տակ` սեւանելու: Հիմա միայն 50 spf ու միայն ծածկի տակ: Այս ամառն էլ այսպես...»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE