«Խանդոտ մարդիկ սովորաբար ամենաանհավատարիմն են». Պամելա Անդերսոնը նախկին ընկերոջ կողմի բռնության ապացույցներ է ներկայացրել

20:11   4 հուլիսի, 2019

Դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնն ապացույցներ է ներկայացրել նախկին սիրելիի՝ Ամիլ Ռամիի կողմից ծեծի ապացույցներն այն բանից հետո, երբ ֆուտբոլիստն ակնարկել է, որ պատրաստ է դատական հայց  ներկայացնել ընտանեկան բռնության մասին հայտարարություններից հետո, հայտնում է Fox News-ը։  

Աստղը հոսպիտալից վեց ամսվա վաղեմության լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել։ Դրանցում երեւում է՝ ինչպես է բժիշկը վիրակապեր դնում նրա դաստակներին։ Նա պնդում է, որ ստիպված է եղել բժշկական օգնության դիմել նախկին ընկերոջ հետ վեճից հետո։ Հոլովակը հրապարակվել է Vimeo-ում արտիստի էջում։

Untitled from Pamela Anderson on Vimeo.

«Նա սեղմում էր ձեռքերս, հատկապես աջը, մինչեւ կոտրվածք չեղավ։ Կես տարի պահանջվեց՝ բժշկի գնալու համար։ Ես կլինիկայում ասել եմ, որ դա նման է արթրիտի։ Ես պարզապես չէի կարող բժշկին խոստովանել, որ իրականում Ադիլն է ինձ այդ ցավը պատճառել։ Թեեւ ես այդ մասին ասել եմ քրոջս ու նրա ֆուտբոլային ակումբի ներկայացուցչին։ Քույրս ինձ պարզապես խորհուրդ է տվել համբերատար լինել եւ հավաստիացրել, որ նա կփոխվի»,- պատմել է Պամելա Անդերսոնը։

Памела Андерсон надала докази домашнього насилля

Բացի այդ՝ Պատելա Անդերսոնը հայտարարել է, որ Ադիլ Ռամիից բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստացել։ Տղամարդը նրան սպառնացել է հաշվեհարդարով եւ ասել, որ դադարի սկանդալային մանրամասներ հրապարակել իրենց բաժանության մասին։ Ընդ որում, Պամելա Անդերսոնը հավելել է, որ նույնիսկ ֆուտբոլիստի հետ սիրավեպի ընթացքում իրեն զոհ է զգացել, քանի որ վերջինս իրեն կարող էր փակել բնակարանում, իսկ մեքենայում թույլ չէր տալիս շարժվել։

«Նախորդ շաբաթ նա սպառնացել է կոտրել ոտքս... Նա չի հասկանում՝ ինչ է ընտանեկան բռնությունը։ Նա, ինչպես երեւում է, չգիտի, որ հուզական ծաղրը եւս բռնության մաս է»,- հայտարարել է Պամելա Անդերսոնը։

Դերասանուհին կարծիք է հայտնել, որ ամենախանդոտ մարդիկ սովորաբար ամենաանհավատարիմն են։ Ավելի վաղ նա նախկին սիրելիին մեղադրել էր դավաճանության եւ երկակի կյանք վարելու մեջ, սակայն ֆուտբոլիստը հերքում է դա։ Մի քանի օր առաջ նա Instagram-ում հրապարակում է արել, որում Անդերսոնի խոսքերը սուտ է անվանել եւ հայտարարել, որ չափազանց շատ է հարգում կանանց՝ նրանց վրա ձեռք բարձրացնելու համար։



© NEWS.am STYLE