Քիմ Քարդաշյանը հասարակությանը կրկին ներկայացել է թափանցիկ հագուստով

22:12   4 հուլիսի, 2019

Քիմ Քարդաշյանի սադրիչ հանդերձանքներով արդեն վաղուց ոչ ոքի չես զարմացնի։ Սակայն ռեալիթի շոուի աստղի ամեն մի գրավիչ կերպար սոցցանցերում բուռն արձագանքի է արժանանում։

Այս անգամ պապարացիները ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին լուսանկարել են համարձակ հագուստով՝ Լոս Անջելեսի փողոցներից մեկում։ Կադրերը հրապարակել է Daily Mail հրատարակությունը։

She nailed her look: Kim Kardashian was seen in Los Angeles on Tuesday evening making quite the glamorous impression as she made her way to a dinner date

38-ամյա հեռուստադիվան ընթրիքի է գնացել է կիսաթափանցիկ, մարմինն ընգրկող մինի, մանուշակագույն զգեստով։ Զգեստի հեղինակը ամերիկացի դիզայներ Մեյսի Սկլոսն է։ Քարդաշյանի կերպարը լրացրել են բարձրակրունկները։

Legion-media

Այս բրենդի հագոստով հեռուստաաստղն առաջին անգամ չի, որ ներկայանում է։ Օրերս համացանցում ինֆորմացիա է հայտնվել, ըստ որի Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը ֆինանսավորել է Yeezy-ի նախկին աշխատակից Մեյսի Սքլոսսի ապրանքանիշը։ Եվ այժմ Maisie Wilen կրում են Քարդաշյան-Ջեններ քույրերը։



© NEWS.am STYLE