«Արդեն 3 տարի ես ապրում եմ այս երկրում՝ որպես օրինական ու լիիրավ բնակիչ». հմայիչ Արմինկայի լուսանկարն ու շնորհավորանքը ԱՄՆ Անկախության օրվա առիթով

19:42   4 հուլիսի, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել ու շնորհավորել ԱՄՆ Անկախության օրվա առիթով։

Հմայիչ երգչուհին Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում վառ պիջակ է կրում եւ արտահայատիչ շպարով է։ Կերպարն ամբողջացրել է կարմիր գլխարկը։ «Այսօր Ամերիկայում տոնում են Անկախության օրը։ Արդեն 3 տարի ես ապրում եմ այս երկրում՝ որպես օրինական ու լիիրավ բնակիչ եւ շնորհակալ եմ դրա եւ էլի շատ ուրիշ բաների համար։ Շնորհավո՜ր Անկախությանդ Օրը, Ամե՜րիկա»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արմինկան սեւ հագուստ էր կրում եւ արտահայտիչ շպարով էր, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Մեկնաբանություններում Արմինկան հետեւորդներից հետաքրքրվել էր՝ արդյոք կցանանան քննարկել թեմաներ, որոնք ամենաշատն են նրանց հետաքրքրում։



© NEWS.am STYLE