«Սիրեք ձեր մարմինը». Ալեք Բոլդուինի դուստրը լուսանկարվել է թոփլես

10:11   5 հուլիսի, 2019

Այրլենդ Բոլդուինը մոտիվացնող հրապարակում է արել։ Ալեքս Բոլդուինի եւ Քիմ Բեյսինգերի միակ դուստրը կանանց կոչ է արել սիրել իրենց ու մարմինը։

23-ամյա մոդելը համարձակ լուսանկար է հրապարակել։ Նա պատկերված է թոփլես՝ օվկիանոսի ֆոնին։ «Սիրեք ձեր մարմինը։ Հարգեք ձեր մարմինը»,- գրել է նա։ Դերասանի դուստրը հետեւորդնեին խորհուրդ է տվել գումար չծախսել էլեկտրոնային ծխախոտ ձեռք բերելու համար, այլ վիտամիններ ու բանջարեղեն գնել։

Այրելդը սեփական անձի հանդեպ սիրո կարեւոր ասպեկտ է համարում առողջության մասին հոգ տանելը։ «Ստուգեք կուրծքը, ակտիվ եղեք, վիտամին D ստացեք, մաքուր օդ շնչեք, երջանիկ եղեք, ծիծաղեք»,- Instagram-ում գրել է Բոլդուինը։

Նա խորդհուրդ է տվել ուշադրություն հատկացրել մարդկանց շրջանակին, որոնց հետ շփվում եք։ «Ժամանակ անցկացրեք մարդկանց հետ, որոնք սիրում ենք ձեզ եւ ում հետ ձեզ հրաշալի եք զգում։ Եվ եթե ձեր շրջապատում այնքան էլ շատ չեն նման մարդիկ, գտեք նրանց։ Որոշ մարդիկ կյանքին չափազանց լուրջ են վերաբերվում, բայց այն արժանի չէ դրան»,- նշել է մոդելը։

Այրելնդ Բոլդուինը պայքարել է սննդային վարքագծի խախտման հետ, սակայն այժմ ներդաշնակ է ապրում իր հետ ու լսում է օրգանիզմին։

Ալեք Բոլդուինը հինգ երեխաների հայր է։ Նրա կինը՝ Հիլարիան, չորս երեխայի է լույս աշխարհ բերել, իսկ հինգերորդ երեխային կորցրել է ապրիլին։ Վիժումը տեղի է ունեցել հղիության վաղ շրջանում։ Վերջերս դերասանի կինը մենկաբանել է իր հարաբերությունները նրա նախկին ընտանիքի հետ։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE