«Շնորհակալ եմ Տիրոջը՝ 4-րդ անգամ այդ բերկրանքը պարգեւելու համար...». Անահիտ Կիրակոսյանի լուսանկարը որդու հետ

19:15   5 հուլիսի, 2019

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Դերասանուհին Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում պատկերված է որդու հետ։ «Մայրություն... Աստծո կողմից կնոջը տրված ամենամեծ պարգեւը… շնորհակալ եմ Տիրոջը՝ 4-րդ անգամ այդ բերկրանքը պարգեւելու համար...»,- լուսանկարը ջերմ մեկնաբանել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր մանկության տարիներին։ «Ես մանուկ հասակում»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել դերասանուհուն՝ նշելով, որ նրա երեխաները նման են իրեն։



© NEWS.am STYLE