Ամստերդամը հրաժարվել է անցկացել «Եվրատեսիլը»

17:35   5 հուլիսի, 2019

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամը 2020թ.-ին չի անցկացնի «Եվրատեսիլ» մրցույթը, քանի որ քաղաքում զբաղված են դրա անցկացմանը համապատասխանող բոլոր արենաները, հայտնում է NL Times հրատարակությունը։

Ենթադրվում էր, որ մրցույթը կանցկացվի Ziggo Dome արենայում, սակայն իշխանություններին չի հաջողվել տեղափոխել ավելի վաղ ծրագրված միջոցառումները։ Մրցույթի անցկացման համար այլ վայրեր գտնելու փորձերը եւս հաջողությամբ չեն ավարտվել։

«Մենք գիտակցում ենք, որ դա քաղաքի շատ բնակիչների շրջանում լուրջ վիշտ կառաջացնի»,- ասված է քաղաքապետի հայտարարության մեջ։

Մրցույթն անցկացնելու պայքարի համար մնում են Նիդերլանդների այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերթոգենբոշը, Արնեմը եւ Մաստրիխտը։ Հաագան եւ Բրեդան հրաժարվել են մասնակցել պայքարին։

«Եվրատեսիլ 2019» մրցույթն անց է կացվել Իսրայելում։ Երգի միջազգային մրցույթին հաղթանակ է տարել Նիդերլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսը, որը քվեարկության արդյունքում 492 միավոր է ստացել։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իտալիայի, երրորդը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարեւը։

Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի



© NEWS.am STYLE