Լայնեզր գլխարկ, ուլտրակարճ վերնազգեստ․ Գայա Արզումանյանի գայթակղիչ կերպարը

23:26   5 հուլիսի, 2019

Երգչուհի Գայա Արզումանյանը, ով մշտապես ներկայանում է սկանդալային կերպարներով, իր Instagram-ում շատ ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնում է առօրյայի, հանգստի, աշխատանքի մասին պատմող լուսանկարներ եւ տեսանյութեր։

Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում Գայան ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է սեւ գույնի վերնազգեստ, ինչի տակց երեւում է վառ լողազգեստը։ Կերպարը համալրում են լայնեզր գլխարկն ու ամառային հողաթափերը։

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա կրում էր գունավոր լողագզեստ եւ փիրուզագույն վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում էին հանդերձանքի երանգի զարդերը։ Գրավիչ լուսանկարին կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ամառ, ամառ, սեւ Գայա»։



© NEWS.am STYLE