Ծննդաբերությունից հետո բիկինի՞, հեշտ ու հանգիստ․ Թինա Կունակին ցուցադրել է սեքսուալ կազմվածքը

11:14   6 հուլիսի, 2019

22-ամյա մոդել Թինա Կունակին երկրպագուներին հիացրել է սեքսուալ կազմվածքով։ Ծննդաբերությունից ընդամենը երկու ամիս անց նա իդեալական տեսք ունի։

Կրքոտ կադրը 52-ամյա դերասան Վենսան Քասսելի երիտասարդ կինը հրապարակել է իր Instagram-ում։ Կունակին կերպարանք է ընդունել մուգ կապույտ լողազգեստով։ Լուսանկարում մոդելը լուսանկարիչ Վիկտոր Սանտյագոյի հետ է։

Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում լուսանկարիչ հերոսները ֆրանսերենով կիսվել են փոխադարձ սիրո խոստովանությամբ։ «Ես քեզ սիրում եմ», - գրել է Վիկտորը, մեկնաբանությանը ավելացնելով սիրտ խորհրդանիշ։ «Ես քեզ նույնպես սիրում եմ», - պատասխանել է Կունակին։

Կունակին Վիկտոր Սանտյագոյի մուսան է։ Նրանք վաղուց են ընկերություն անում։ Լուսանկարիչը հաճախ է մոդելի հետ կադրերով կիսվում։

Հիշեցնենք, որ 52-ամյա Վենսան Քասելն եւ նրա 21-ամյա կինը՝ Թինա Կունակին ծնողներ են դարձել ապրիլ ամսին։ Զույգը դուստր է ունեցել։ Այս մասին Վենսանը հայտնել էր իր Instagram-ում։ 

Դերասանը գրառում էր կատարել, որում գրել էր․ «Ամազոնին ծնվեց»։ Իսկ հրապարակումն առաջինը մեկնաբանել էր մոդելի եղբայրը՝ Զաքարի Կունակին, որը գրել էր․ «Զոզո»։ Կարծում ենք, որ սա փոքրիկի անվան փաղաքշական տարբերակն է։



© NEWS.am STYLE