45-ը կնոջ համար տարիք չէ․ Վիկտորիա Բեքհեմը թոփլես՝ Vogue-ի շապիկին

12:12   6 հուլիսի, 2019

45-ամյա դիզայներ, բազմազավակ մայր Վիկտորիա Բեքհեմը մասնակցել է համարձակ եւ ոճային ֆոտոշարքի՝ հայտնի ամսագրերից մեկի համար։ Նա դարձել է Vogue Germany-ի 40-րդ համարի աստղը։

Վիկտորիան կերպարանք է ընդունել թոփլես։ Կադրում նա տեսախցիկին կանգնած է թեքված։ Նրա մերկացած կուրծքը փակում է սեւ-սպիտակ պիջակը, Աստղի վրա այլ հագուստ չկա։

Ամսագրի համար արված մնացած լուսանկարները սեւ-սպիտակ գույների մեջ են։ Նախկին երգչուհին վերը նշված կադրերով կիսվել է իր Instagram-ում։ Ամսագրի համարի ողջ թեման գործարար կնոջ կերպարն է։

Ավելի վաղ Վիկտորիա Բեքհեմը Քաթարում ընթրել է Շեյխա Մոզայի հետ։  Համատեղ լուսանկարը դիզայները տեղադրել է իր Instagram-ում։ Տիկին Բեքհեմը նշել է, որ հպարտանում է Շեյխա Մոզայի հետ ծանոթությամբ եւ շնորհակալ է Քաթարում ջերմ ընդունելության արժանանալու համար։



© NEWS.am STYLE