14:14 6 հուլիսի, 201940-ամյա Քորթնի Քարդաշյանը երկրպագուներին ու հետեւորդներին ապացուցել է, որ հիանալի կազմվածք ունի։ Երեք երեխաների մայրը լուսանկարվել է լողազգեստով՝ ցուցադրելով այրեւայրուքն ու սլացիկ մարմինը։
Ռեալիթի շոուի աստղը կադրը հրապարակել է իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Քարդաշյան քույրերից ավագը կերպարանք է ընդունել հայելու առջեւ։ Նրա ձեռքերում կա նաեւ արեւային ակնոց։ Քորնին հավանաբար պատրաստվում է ամառային հանգստի մեկնել՝ ընտրելով ամենահաջող կերպարները։ Ի դեպ նման հիանալի կազմվածք աստղին օգնել է պահպանել կետո դիետան։

Կարմիր միկրոբիկինին Inamorata բրենդի նոր հավաքածուից է, որը հիմնել է մոդել Էմիլի Ռատակովսկին։ Մոդելը նույնպես գնահատել է Քորթնիի լուսանկարը եւ այն տեղափոխել է իր էջի stories բաժին։ «Խելահեղ է», - հիացմունքով մեկնաբանել է կադրը Ռատակովկսին։