Վառ դիմահարդարում, ոճային հագուստ․ Աստղիկ Սաֆարյանի հմայիչ կերպարը

14:44   6 հուլիսի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։ Աստղիկը կրում է կանաչ եւ սեւ երանգների  համադրությամբ զգեստ, վառ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են նույն երանգի ականջօղերն ու ձեռքի շղթաները։

Ավելի վաղ տեղադրված կադրերում հմայիչ երգչուհին կարճ շորտ էր կրում, որը համադրել էր զոլավոր վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին արեւային ակնոցը եւ շպարը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Ամեն անհավանական գաղափար կամ միտք բնության գրկում թվում է կատարյալ Հավանական»,- հրապարակումը մեկնաբանել էր երգչուհին։



© NEWS.am STYLE