Ճերմակ տոպ, դեղին տաբատ․ Շողեր Թովմասյանի նոր լուսանկարները՝ ԱՄՆ-ից

19:49   6 հուլիսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։

Հմայիչ դերասանուհին մշտապես փայլում է իր ոճային կերպարներով։

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ոճային, առօրյա լուքով։ Շողերը կրում է ճերմակ տոպ, դեղին, լայն տաբատ, վարդագույն պիջակ։ Կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։

Կադրերին կից Շողերը մեկնաբանություն չի թողել։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Շողեր Թովմասյանը լայն տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Հագուստն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էին ժամացույցն ու գլխարկը։



© NEWS.am STYLE