Սոֆի Մխեյանի եւ զարմուհու ժպիտ պարգեւող լուսանկարը

20:16   6 հուլիսի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է զարմուհու՝ փոքրիկ Ադելի հետ։ Ժպիտ պարգեւող կադրին կից երգչուհին գրել է․ «Բարև բոլորին։ Խենթանում եմ իրա համար)»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ շապիկ էր կրում, որի վրա պատկերված էր Դիսնեյի ամենահայտնի մկնիկը։ Կերպարն ամբողջացրել էին վզնոցը եւ վառ արեւային ակնոցը։ «Բարի լույս, աշխարհ։ Նշեք ձեր սիրելի մուլտհերոսին»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE