Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի առաջնեկի մկրտության առաջին լուսանկարները

20:36   6 հուլիսի, 2019

Այսօր 37-ամյա Մեգան Մարքլի ու 34-ամյա արքայազն Հարրիի որդու՝ Արչիի մկրտության օրն է։ Նշանակալից օրվա լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Քրիս Ալլերտոնն է։ Նա առաջին անգամը չէ, որ լուսանկարում է Մեգանի ու Հարրիի համար։ Հենց նա է թագավորական զույգին լուսանկարել իրենց հարսանեկան արարողության օրը։

«Այս առավոտ Սասսեքսի դքսի ու դքսուհու որդու՝ Արչի Հարրիսոն Մաունթբեթթեն-Վինձորի մկրտության օրն է։ Արարողությունը տեղի է ունեցել Վինձորի պալատում գտնվող մատուռում։ Սասսեքսի դուքսն ու դքսուհին երջանիկ են հասարակության հետ կիսվել այս ուրախալի լուրով, որոնք իրենց որդու ծննդյան պահից աջակցում են իրենց։ Նրանք շնորհակալ են ձեր բարության համար։ Նրանք անհամբերությամբ սպասում են հնարավորության, որ ցուցադրեն իրենց որդու նոր լուսանկարները, որոնց հեղինակը լուսանկարիչ Քրիս Ալլերտոնն է։ Դուքսն ու դքսուհին ցանկացել են չբարձրաձայնել կնքամոր ու կնքահոր անունները», - ասվում է Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի Instagram-ի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ։

Մկրտության արարողությունը տեղի է ունեցել Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում։

Թագավորական զույգի առաջնեկի մկրտությանը մասնակցել են ընտանիքի գրեթե բոլոր անդամները, բացի Եղիզաբեթ II թագուհուց։ Նա չի կարողացել ներկա գտնվել կարեւոր հանդիպումների պատճառով։



© NEWS.am STYLE