Տաթեւիկ Ադումյանը լողափին պարելիս հոլովակ է հրապարակել

23:36   6 հուլիսի, 2019

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

View this post on Instagram

A post shared by Tatevik Adumyan (@adumyantatevik) on

Այս անգամ Տաթեւիկն իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ցուցադրել է լատինաամերիկյան պարի շարժումներ։ Տեսանյութում Տաթեւիկն ու մի խումբ մարդիկ պարում են լողափին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Սովորում ենք լատինո պարել»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված լուսանկարում Տաթեւիկ Ադումյանը տաբատ էր կրում, որ համադրել էր սեւ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին աֆրիկյան հյուսքերը եւ արտահայտիչ դիմահադարդարումը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE