Քլոե Քարդաշյանը ցուցադրել է փոքրիկ դստեր ռիթմիկ պարը

13:22   7 հուլիսի, 2019

Ռեալիթի շոուի 35-ամյա աստղ Քլոե Քարդաշյանն ամբողջությամբ տրվել է դստեր՝ Թրու Թոմփսոնի դաստիարակությանը։ Այս կերպ մոդելը փորձում է մոռացության մատնել փոքրիկի հոր դավաճանությունը։

Հեռուստաաստղն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, երկրպագուների հետ կիսվել է տեսանյութով։ Հոլովակում աստղի 1-ամյա դուստրը պարում է մանկական երաժշտության ներքո։ Փոքրիկը գտնվում է իր սենյակում՝ խաղալիքների շրջապատում։

«Պարիր, փոքրիկ», - կադրից սուրդ դստերը ոգեւորում է Քլոեն։ Աստղային մայրիկի խոսքերից հետո աղջնակը շարունակում է ակտիվ եւ ռիթմիկ շարժումներ անել։

Տեսանյութում Թրուն կրում է սպիտակ երանգի գիշերանոց։ Ըստ երեւույթի երաժշտության եւ պարերի հանդեպ սերը նա ժառանգել է մորից։

Քլոեն նաեւ հրապարակել է փոքրիկի նոր լուսանկար, որում նա կրում է վարդագույն  հագուստ։ Թրուն զգուշորեն թերթում է գրքի էջերը։



© NEWS.am STYLE