Կարմիր շրթներկ, համարձակ լինելու կոչ․ Глюк’oZa –յի նոր հրապարակումը

14:26   7 հուլիսի, 2019

33-ամյա Նատալյա Իոնովան, որը հանդես է գալիս Глюк’oZa անվամբ, մտորել է շրթներկի գույնի ընտրության վերաբերյալ։ Երգչուհին վստահ է, որ շատերն իզուր են հրաժարվում վառ կարմիր երանգից։

Աստղը ավտոմոքենայի մեջ սելֆի է արել։ Կադրում նա կրում է սպիտակ վերնաշապիկ, արեւային ակնոց եւ վառ կարմիր շրթներկով է։ Глюк’oZa-ն խոստովանել է, որ տվյալ լուսանկարը նրան մտածելու առիթ է տվել։

«Ինչու՞ են շատ աղջիկներ հրաժարվում կարմիր շրթներկից։ Ոմանք ասում են, որ այն «շատ արտահայտիչ է» եւ «չափից շատ ուշադրություն է գրավում»։ Հիմարություն։ Կարող եմ միանգամից մի քանի պատճառ առաջ քաշել, որպեսզի հակառակում համոզեմ», - Նատալյան Instagram-ում հրապարակած լուսանկարին կից դիմել է երկրպագուներին։

Նա պատմել է, որ որոշ մշակույթներում կարմիր գույնը խորհրդանշում է հաջողություն եւ այն կոչել է կրքի, էներգիայի եւ գործողությունների գույն։ «Կարմիր գույնը ստեղծել են թագուհիների համար։ Այդ իսկ պատճառով ամեն անգամ, երբ այս երանգի շրթներկ օգտագործեք, հիշեք, որ դուք թագուհի եք», - կարծում է երգչուհին։

Նա հետեւորդներին վստահեցրել է նաեւ, որ աշխատանքային ծանր օրվանից հետո կարմիր շրթներկը թարմություն է հաղորդում։ «Պարզապես փորձեք եւ կհամոզվեք, կախարդանք է։ Ինքնավստահ եղեք, մի վախեցեք փորձարկումներից եւ ռիսկի դիմեք», - գրառումը եզրափակել է երգչուհին։



© NEWS.am STYLE