Tommy Hilfiger-ը նոր սպորտային բույր է թողարկել

12:55   5 հուլիսի, 2013

Ամերիկյան Tommy Hilfiger ապրանքանիշի նոր՝ Freedom Sport հարդարաջուրը թողարկվել է հուլիսին:

Freedom Sport-ը Freedom շարքի եւս մեկ օծանելիք է, որ ստեղծված է ինքնավստահ տղամարդկանց համար, ում ոչինչ չի կարող կոտրել: Tommy Hilfiger-ի Freedom Sport-ը, ինչպես սպորտային թեմայով մյուս բույրերը, մարմնավորում է ազատությունը, արկածների ծարավը եւ հաղթանակի ձգտումը:

Օծանելիքը կապույտ գույնի պարզ ուղղանկյուն շշի մեջ է՝ արծաթե կափարիչով: Այն հասանելի կլինի 30, 50 եւ 100 մլ ծավալով:



© NEWS.am STYLE