20 տարեկանում մահացել է Disney-ի աստղ Քամերոն Բոյսը

10:12   8 հուլիսի, 2019

Դերասան Քամերոն Բոյսը, որն ընդամենը 20 տարեկան էր. մահացել է այսօր, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով Disney ընկերության աստղի հարազատներին։ Երիտասարդի ընտանիքը հայտնում է, որ նա մահացել է քնած ժամանակ նոպայի պատճառով, որն առաջացել է շարունակական հիվանդության հետեւանքով, որի դեմ նա երկար ժամանակ բուժում է ստացել։

Քամերոնը հայտնի է դարձել դեռ ինը տարեկանում՝ խաղալով «Հայելիներ» աղմուկ հանած սարսափ ֆիլմում։ Մի քանի ֆիլմում նկարահանվելուց հետո նրան հրավիրել են մասնակցել Disney ալիքի եթերում «Ջեսի» սերիալին։ Սերիալը մեծ հայտնիություն է բերել երիտասարդ դերսանին եւ ութ մլն հետեւորդ սոցիալական ցանցերում։ Քամերոնն ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ուներ. մոտ ժամանակներում նա պետք է սկսեր համագործակցել HBO-ի հետ։

Աղբյուրրը՝ Super.ru

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE